«Էվերտոնի» դարպասապահ Ասմիր Բեգովիչը խոսել է իր կարիերայի լավագույն հիշողությունների մասին: Դա «Չելսիի» հետ հաղթանակն էր Անգլիայի Պրեմիեր լիգայում 2016/17 մրցաշրջանում` Անտոնիո Կոնտեի գլխավորությամբ։
«Չելսիի հետ ԱՊԼ-ում հաղթելն առանց մեծ ներդրման, առանց յուրաքանչյուր խաղին մասնակցելու դեռևս իմ կարիերայի լավագույն հիշողությունն է, քանի որ ես գիտեմ, թե որքան դժվար է դա: Միշտ ցանկացել եմ մեծ թիմի մաս կազմել և նրա հետ արդյունքի հասնել»,- Talksport-ին տված հարցազրույցում ասել է Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի դարպասապահը։
Հիշեցնենք, որ այն ժամանակ «Չելսիի» հիմնական դարպասապահը Տիբո Կուրտուան էր, ով այժմ հանդես է գալիս Մադրիդի «Ռեալում»: