Յուվենտուսի գործադիր տնօրենը նշել է, թե ինչու ակումբը չի կարողացել ամբողջությամբ օգտագործել Ռոնալդուի ներուժը

«Յուվենտուսի» գործադիր տնօրեն Մաուրիցիո Արիվաբենեն նշել է այն հիմնական պատճառը, թե ինչու ակումբը չկարողացավ առավելագույն օգուտ քաղել Կրիշտիանու Ռոնալդուի հետ համագործակցությունից։

«Կորոնավիրուսի պատճառով մենք չկարողացանք իրացնել Ռոնալդուի ողջ ներուժը։ Ցավալի է, բայց ես վստահ եմ, որ «Յուվենտուսն» ավելի կարևոր է, քան ցանկացած խաղացող։ Սա ակումբ է, որն ունի իր փիլիսոփայությունը, ուստի ոչ մի խաղացող չի կարող ավելի բարձր լինել: Բոլորը պետք է հարգեն կանոնները, այդ թվում՝ ես»,- «Յուվենտուսի» գործադիր տնօրենի խոսքերն է մեջբերել Football Italia-ն:

Հիշեցնենք, որ պորտուգալացի հարձակվողը անցյալ ամառ հեռացավ Թուրինից և վերադարձավ «Մանչեսթեր Յունայթեդ»: