Չերչեսովը հեռացվեց Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

Ռուսաստանի ֆուտբոլային միությունն ու Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը որոշում են կայացրել համագործակցությունը դադարեցնելու մասին։ Խզվել է պայմանագիրը ինչպես մարզչի, այնպես էլ նրա մարզչական շտաբի հետ։ Այս մասին հայտնում է միության մամուլի քարտուղարությունը։

ՌՖՄ-ն աշխատանքներ կսկսի նրա պաշտոնում նոր թեկնածու գտնելու համար։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի թեկնածուների թվում են Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը, պորտուգալացի Անդրե Վիլաշ-Բոաշը և Գերմանիայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Շտեֆան Կունցը։

ԵՎՐՈ-2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում: