Միլանը միացել է արգենտինացի ֆուտբոլիստի համար պայքարին

«Միլանը» միացել է «Յուվենտուսի» արգենտինացի նախկին կիսապաշտպան Պաուլո Դիբալայի համար պայքարին, հայտնում է Calciomercato-ն:

Աղբյուրի համաձայն՝ ակումբի ղեկավարությունը կրկին հետաքրքրված է այս տրանսֆերով, բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի՝ որպես «Ինտերի» խաղացող պաշտոնական հայտարարությունից հետո։ Այժմ «Միլանը» կարծում է, որ Դիբալայի հետ գործարք կնքելու ավելի մեծ հնարավորություններ ունի:

Հիշեցնենք, որ Դիբալան «Յուվենտուս» էր տեղափոխվել «Պալերմոյից» 2015 թվականի ամռանը։

2021/2022 մրցաշրջանում հարձակվողը «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 38 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է 15 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։ Դիբալան ամռանը հեռացավ թիմից և այժմ ազատ գործակալ է։