Ֆուտբոլը վերադարձրե՛ք տուն․ Բորիս Ջոնսոնը՝ Անգլիայի հավաքականին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսենը շնորհավորել է Անգլիայի հավաքականին՝ Եվրո-2020-ի եզրափակիչ դուրս գալու առթիվ․

«Անգլիան խաղում էր սրտով։ Ինչպիսի անհավանական խաղ Գարեթ Սաութգեյթի թիմից։

Այժմ եզրափակիչն է։ Ֆուտբոլը տուն վերադարձրեք»,- գրել է Ջոնսոնը Թվիթերում՝ մեջբերելով Three Lions երգի հայտնի տողերը՝  it’s coming home, football’s coming home («այն վերադառնում է տուն, ֆուտբոլը վերադառնում է տուն»):

Եվրո-2020-ի եզրափակչում Անգլիայի հավաքականը կմրցի Իտալիայի հետ։ Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 11-ին Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում։

ԵՎՐՈ-2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում: