Տոտենհեմն իր ֆուտբոլիստին և 20 մլն ֆունտ գումար է առաջարկել Ռիշարլիսոնի համար

Լոնդոնի «Տոտենհեմը» դեռ մտադիր է ձեռք բերել «Էվերթոնի» հարձակվող Ռիշարլիսոնին, հայտնում է The Telegraph-ը:

Բրազիլացի 25-ամյա ֆուտբոլիստի համար ակումբը պատրաստ է առաջարկել Սթիվեն Բերգվեյնին և մոտ 20 միլիոն ֆունտ ստերլինգ:

Ավելի վաղ «Տոտենհեմը» ցանկանում էր գործարքի մեջ ներառել կիսապաշտպան Հարի Ուինքսին, սակայն «Էվերթոնը» մերժել էր։

Հաղորդվում է, որ մերսիսայդցիները Ռիշարլիսոնի համար ակնկալում են ստանալ 50 մլն ֆունտ գումար:

Հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է նաև լոնդոնյան մեկ այլ ակումբ` «Չելսին»: