Վերատիին կողոպտել են Ռոնալդոյին պատկանող տանը

«ՊՍԺ»-ի և Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Վերատին կողոպուտի զոհ է դարձել։ Հանգստանալով Իբիցայում՝ ֆուտբոլիստը հանգրվանել է Բրազիլիայի հավաքականի նախկին խաղացող Ռոնալդոյին պատկանող տանը։ Այնտեղ Վերատիից գողացել են փող ու զարդեր, գրում է իսպանական Marca-ն իր էջերում։

Չճշտված տեղեկություններով՝ վնասի չափը գնահատվում է 3 մլն եվրո։

Գողության պահին տանը ոչ ոք չի եղել: Հետաքրքիր է, որ դռները կոտրելու հետքեր նույնպես չեն եղել։ Իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել: