Եթե մարզիչը ավելորդ աշխատանք է տալիս Նեյմարին, ես նրան ավանակ եմ անվանում. Տիտե

Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն խոսել է այն մասին, թե ինչպես կարելի է լավագույնս օգտագործել Նեյմարին։ Մարզիչը կարծում է, որ խաղացողին պետք է ազատություն տալ խաղադաշտում։

«Եթե մարզիչը Նեյմարին ավելորդ աշխատանք է տալիս, ես նրան ավանակ եմ անվանում։ Սա մեծապես սահմանափակում է անհավանական որակներ ունեցող ֆուտբոլիստի կրեատիվությունը: Պետք է թույլ տալ, որպեսզի նա անի այն, ինչը որ ամենալավն է կարողանում: Հարկավոր չէ նրան ավելորդ ծանրաբեռնել»,- Տիտեի խոսքերն է մեջբերում լրագրող Ադրիեն Գրենյեն։

Այս ամառ Նեյմարը կարող է հեռանալ ֆրանսիական ՊՍԺ-ից, որի կազմում հանդես է գալիս 2017 թվականից։ Բրազիլացու ծառայություններով ներկայումս հետաքրքրված են Թուրինի «Յուվենտուսը» և Լոնդոնի «Չելսին»: