🎥 Նորվեգիայում դարպասապահը գոլի հեղինակ է դարձել մկրատ հարվածով

Նորվեգիայի առաջնության 2-րդ դիվիզիոնի «Սոտրա» ակումբի դարպասապահ Մորտեն Գրասմոն 12-րդ տուրում «Յուլերն» ակումբի հետ հանդիպման (2:2) 90+5-րդ րոպեին մկրատ հարվածով անհավանական գոլի հեղինակ է դարձել։

Մորտեն Գրասմոյի ակումբը մինչև հանդիպման վերջին հատվածը պարտվում էր 1-2 հաշվով։ Դարպասապահն այս խաղում միացել էր թիմի վերջին գրոհներից մեկին և շքեղ հարվածով կարողացավ փրկել իր թիմին պարտությունից: