Բուֆոնը մեկնաբանել է Իտալիայի հավաքականի՝ Եվրո-2020-ում ելույթները

«Պարմայի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը կարծիք է հայտնել Իտալիայի հավաքականի՝ Եվրո-2020-ում ցուցադրած ելույթների մասին․

«Իտալիայի հավաքականն ունակ է դառնալու լավագույնը Եվրոպայում․ այն շատ ազարտային թիմ ունի, հաջողություն եմ մաղթում նրանց։ Մանչինին ժամանակին ինձ ասաց, որ ճանապարհը երիտասարդներին զիջելու ժամանակն է, ու դրանից հետո ես որոշեցի այլևս չխաղալ հավաքականում։ Եվ ի՞նչ․ տեսեք թիմի արդյունքները։ Սա իսկական ֆուտբոլ է։ Չեմ կարող չխոսել նաև դարպասապահի մասին․ Ջիջի Դոնարուման ֆանտաստիկ է, սա նրա ժամանակն է։

Գիտեմ, որ նա ինձ իր ուսուցիչն է համարում, բայց նա ոչ թե երկրորդ Բուֆոնն է, այլ առաջին Դոնարուման։ Տղան գրեթե ոչնչից չի վախենում, շատ քաջաբար գնում է դեպի գնդակը, ռիսկի է դիմում։ Նա հիանալի արագություն ու ռեակցիա ունի։ Ամենակարևոր բանը, որ իսկական վարպետին առանձնացնում է պարզապես լավ պրոֆեսիոնալից՝ նա միշտ բացարձակ հանգիստ է»,- ասել է Բուֆոնն ու խոսել նաև ԵԱ-ից ստացած իր տպավորությունների մասին առհասարակ․

«Մրցաշարում ամենից շատ հիշվեցին դանիացիները, բելգիացիները, չեխերը, անգլիացիները։ Շատ էին լավ թիմերը, և շատ հետաքրքիր էր հետևել նրանց խաղերին խմբային փուլում և փլեյ-օֆֆում։ Ո՞վ հիասթափեցրեց․ գերմանացիները շատ թույլ հանդես եկան։ Թիմն անճանաչելի էր։ Հավանաբար, այս ցանկում կավելացնեմ նաև Նիդերլանդներին»,- Բուֆոնի խոսքերն է փոխանցում «Российская газета»-ն։

ԵՎՐՈ-2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում: