📷 Դավիթ Մանոյանի բրենդինգով զբաղվեց TotoGaming–ը 

Դավիթ Մանոյանը ամենատաղանդավոր հայ ֆուտբոլիստներից մեկն է: Նա ունի բավականին հագեցած կարիերա և մինչ այժմ շարունակում է լինել սպորտային իրադարձությունների կենտրոնում:  

Մեկ տարի առաջ Դավիթը և TotoGaming ընկերությունը կնքեցին համագործակցության պայմանագիր, ինչից հետո ֆուտբոլիստը դարձավ TotoGaming բրենդի ամբասադոր: Համատեղ իրականացվեցին սպորտի զարգացմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր: Դրանցից մեկը Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի հետ իրականացված ծրագիրն էր, որի շրջանակներում խոստումնալից ուսանողների շնորհվեց Մանոյանի անվան կրթաթոշակներ: Այս բոլոր իրադարձությունները սկսեցին դինամիկ կերպով ձևավորել Դավիթ Մանոյանի հանրային կերպարը, ինչը նոր միտք տվեց՝ ֆուտբոլիստի համար բրենդինգ ստեղծել: 

«Մանոյանի համար բրենդինգ ստեղծելը շատ հետաքրքիր պրոցես էր, որովհետև մենք իսկապես տպավորված ենք սպորտի հանդեպ նրա սիրով ու նվիրվածությամբ… 

Դիզայներական լուծումների որոնումը երկար չտևեց. մենք ոգեշնչվել ենք նրա անձով՝ երիտասարդ և կյանքով լի: Մանոյանի խաղերը նայելիս առանձնահատուկ դրայվ նկատեցինք, որը, կարծում ենք, հենց իր շարժիչ ուժն է: Բնականաբար, մենք որոշեցինք օգտագործել դա դիզայնում: Ընտրել ենք կապույտի երանգներ, որոնք փոխանցում են այդ էներգիան: 

Սպորտը հետաքրքիր և միաժամանակ լուրջ ջանքեր պահանջող ոլորտ է, և հենց դա էլ պետք էր վիզուալիզացնել»,– նշել է TotoGaming ընկերության դիզայնի թիմը: 

Բրենդինգ նյութերը կարող եք տեսնել այստեղ: