Նեյմարը նշել է այն ֆուտբոլիստներին, որոնք տեխնիկապես իրենից ավելի լավն են

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարն նշել է այն ֆուտոբլիստներին, որոնց տեխնիկապես իրենից լավն է համարում:

Բրազիլացին խոստովանել է, որ իր համար դժվար է դա անել, քանի որ իրեն համարում է ժամանակակից ֆուտբոլի տեխնիկապես ամենալավ պատրաստված խաղացողներից մեկը։ Այնուամենայնիվ, նա կարողացել է հինգ ֆուտբոլիստի անուն տալ:

«Ես կտամ նրանց անունները: Մեսսին, Ազարը, Դե Բրույնեն և Վերատին… Եվ այո, ևս մեկը` Տիագոն»,- Նեյմարի խոսքերն է մեջբերում Oh My Goal-ը:

Նախորդ մրցաշրջանում 30-ամյա Նեյմարը ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: