Լևանդովսկին ցանկանում է ցույց տալ, որ նա Բենզեմայից լավն է. Կուխարսկի

Ռոբերտ Լևանդովսկու նախկին գործակալ Ցեզարի Կուխարսկին խոսել է հարձակվողի՝ «Բարսելոնա» մեկնելու ցանկության մասին։

«Բարսան» ու Լևանդովսկին կպայքարեն այս տրանսֆերի համար։ Կարծում եմ, որ նա դեռ կգնա «Բարսա»։

Ռոբերտը ստիպված էր ճնշում գործադրել «Բավարիայի» վրա, որպեսզի նրան բաց թողնեն: «Բավարիայի» ղեկավարները գիտեն, որ Լևանդովսկին վաղուց է ցանկանում մեկնել Իսպանիա։ Նա նախատեսում էր խաղալ Գերմանիայում, ապա Իսպանիայում, իսկ հետո կարիերան ավարտել ԱՄՆ-ում։

Լևանդովսկին ցանկանում է ցույց տալ, որ ավելի լավն է, քան Բենզեման: Սա «Բարսելոնա» տեղափոխվելու ևս մեկ պատճառ է:

Լևանդովսկին ոչնչի մասին չի երազում: Նրա համար ֆուտբոլը աշխատանք է, և նա դրան շատ պրոֆեսիոնալ է վերաբերվում»,- ասել է Կուչարսկին Carrusel Canalla-ին տված հարցազրույցում: