Բարսելոնայի նախկին ֆուտբոլիստը կարող է դառնալ Չելսիի սպորտային տնօրենը

«Չելսիի» նոր մարզական տնօրենը կարող է լինել, «Բարսելոնայի», ՊՍԺ-ի և «Ինտերի» նախկին ֆուտբոլիստը։ Խոսքը բրազիլացի պաշտպան Մաքսվելի մասին է:

Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ Մաքսվելը այն թեկնածուներից է, որոնց դիտարկում է «Չելսիի» նոր սեփականատեր Թոդ Բոուլին։ Նախկինում բրազիլացին աշխատել է որպես ՊՍԺ-ի նախկին մարզական տնօրեն Լեոնարդոյի օգնական։

Հաղորդվում է նաև, որ Բոուլիի նոր մարզական տնօրենի պաշտոնի կարճ ցուցակում է Մայք Էդվարդսը, ով նախկինում նման պաշտոն է զբաղեցրել «Լիվերպուլում»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարինա Գրանովսկայան լքել էր «Չելսիի» մարզական տնօրենի պաշտոնը։