Նիդեռլանդների հավաքականի պաշտպանն այսօր բուժզննում կանցնի Նյուքասլում

Ֆրանսիական «Լիլ»-ի պաշտպան Սվեն Բոտմանն այսօր բուժզննում կանցնի «Նյուքասլ» տեղափոխվելու համար, հայտնում է Sky Sports News-ը:

Աղբյուրի համաձայն՝ հոլանդացի պաշտպանի համար անգլիական ակումբը կվճարի 37 մլն եվրո։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Միլանը» նույնպես հավակնում է խաղացողին, սակայն «ռոսոներիները» որոշել են հրաժարվել խաղացողից՝ չափազանց բարձր տրանսֆերային գումարի պատճառով։

Նախորդ մրցաշրջանում 22-ամյա Բոտմանը ֆրանսիական ակումբի կազմում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։