Ռեալ-Բարսելոնա հանդիպման բոլոր տոմսերը վաճառվել են 1 շաբաթում

ԱՄՆ-ում «Բարսելոնայի» և «Ռեալի» հանդիպումները կանցկացվեն լեփ-լեցուն տրիբունաներով։

Կլասիկոյի տոմսերը սպառվել են մեկ շաբաթվա ընթացքում: Խաղը կհյուրընկալի «Ալեգիանտ» մարզադաշտը, որը տեղավորում է 63 հազար հանդիսական:

«Բարսելոնա»-«Ռեալ» հանդիպւոմը կկայանա հուլիսի 23-ին` Լաս Վեգասում։

Հուլիսի 26-ին ԱՄՆ-ում կայանալիք ևս մեկ ընկերական խաղում կհանդիպեն «Բարսելոնան» և «Յուվենտուսը»։

Հանդիպումը կանցկացվի Դալասի «Քոթոն Բոուլ» մարզադաշտում, որը տեղավորում է 92100 մարդ։ Այս խաղի բոլոր տոմսերը նույնպես սպառված են։

«Ռեալ»-«Յուվենտուս» խաղն էլ կկայանա հուլիսի 30-ին Փասադենայի «Ռոուզ Բոուլ» մարզադաշտում, որը տեղավորում է 92542 հանդիսական: