Ռեալը ևս մեկ շանս կտա իր ֆուտբոլիստին

Իսպանացի եզրային պաշտպան Ալվարո Օդրիոսոլան ևս մեկ հնարավորություն կստանա իրեն դրսևորելու Մադրիդի «Ռեալում», գրում է Fichajes-ը։

26-ամյա Օդրիոսոլան նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Ֆիորենտինայում»: «Մանուշակների» կազմում նրա ելույթներն այնքան համոզիչ էին, որ «Ռեալում» որոշեցին նրան տեղ հատկացնել իրենց նոր նախագծում։ Իսպանացին լինելու է պաշտպան Դանի Կարվախալի հիմնական փոխարինողը, ով վերջին տարիներին կոնկրետ փոխարինող չի ունեցել։

Օդրիոսոլայի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականը։ 2021/22 մրցաշրջանում իսպանացին «Ֆիորենտինայի» կազմում անցկացրել է 27 հանդիպում բոլոր մրցաշարերում, դարձել մեկ գոլի և գոլային փոխանցման հեղինակ։