Marca-ն հայտնել է, թե որքան գումար է բերել ՊՍԺ-ին` Մեսսի հետ պայմանագրի կնքումը

Հարձակվող Լիոնել Մեսսիի հետ պայմանագիրը ֆրանսիական ՊՍԺ-ին թույլ է տվել տարեկան մոտ 700 միլիոն եվրո վաստակել, հայտնում է Marca-ն։

Աղբյուրի համաձայն՝ այստեղ ներառված են եկամուտներն իմիջային իրավունքներից, մարքեթինգից և խաղերի մասնակցությունից:

35-ամյա Մեսսիի տրանսֆերը նաև թույլ տվեց ՊՍԺ-ին կնքել 10 նոր հովանավորչական պայմանագիր և առաջին անգամ ավելացնել ակումբի սոցիալական ցանցերում բաժանորդների թիվը 15 միլիոնով: Առաջին անգամ ՊՍԺ-ն վաճառեց ավելի մեկ խաղացողի մարզաշապիկի ավելի քան մեկ միլիոն օրինակ:

Այսօր՝ հունիսի 24-ին, Մեսսին նշում է ծննդյան 35-ամյակը։ Նա փարիզցիներին միացել է 2021 թվականի ամռանը՝ անվճար տրանսֆերով։ ՊՍԺ-ի կազմում անցկացրած 34 խաղում Լիոնելը դարձել է 11 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ: