Կոնտեն ցանկանում է աստղային բրազիլացիներին տեսնել Տոտենհեմում

Լոնդոնի «Տոտենհեմը» պլանավորում է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում ուժեղացնել թիմի հարձակման գիծը։ Ինչպես հաղորդում է Evening Standard-ը, երկու բրազիլացի խաղացողներ հայտնվել են լոնդոնյան կարճ ցուցակում: Խոսքը Ռիշարլիսոնի ու Ռաֆինյայի մասին է, որոնց իրավունքները պատկանում են համապատասխանաբար «Էվերթոնին» ու «Լիդսին»։

Ռիշարլիսոնի համար «Տոտենհեմը» ստիպված կլինի պայքարել «Արսենալի» հետ: Ինչ վերաբերում է Ռաֆինյային, ապա նրան հավակնում է կատալոնական «Բարսելոնան»։

Աղբյուրը նշում է, որ թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն անձամբ է հետաքրքրված բրազիլացիներին հրավիրելու հարցում։ Այս խաղացողների շնորհիվ իտալացին հույս ունի դառնալ Պրեմիեր լիգայի չեմպիոնության իրական հավակնորդ։