Ատլետիկոն առաջարկ է կատարել ՊՍԺ-ին իսպանացի ֆուտբոլիստի համար

Իսպանացի կիսապաշտպան Պաբլո Սարաբիան մոտ է հայրենիք վերադառնալուն։ ՊՍԺ-ի ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում Մադրիդի «Ատլետիկոն»:

Ինչպես տեղեկացնում է Estadio Deportivo-ն, «հնդկացիների» ղեկավարությունը 30-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ առաջարկ է արել փարիզեցիներին։ Մադրիդյան ակումբը մտադիր է ամբողջ հաջորդ մրցաշրջանի համար վարձակալել Սարաբիային, որից հետո կձևակերպի ամբողջական տրանսֆերը:

2021/2022 մրցաշրջանում Պաբլոն վարձավճարով հանդես է եկել պորտուգալական «Սպորտինգում»։ Կիսապաշտպանը Պորտուգալիայի առաջնության 29 խաղում դարձել է 15 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: