Լուիս Սուարեսը պատասխանել է Բարսելոնային

Կատալոնական «Բարսելոնան» վերադարձի հարցում չի կարողացել պայմանավորվել ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի հետ։ Ֆուտբոլիստն այժմ ազատ գործակալի կարգավիճակ ունի` Մադրիդի «Ատլետիկոյի» հետ պայմանագրի ավարտից հետո:

Ինչպես հաղորդում է Sport.es-ը, կատալոնացիները խնդրել են 35-ամյա հարձակվողին սպասել մինչև օգոստոս՝ խոստանալով պայմանագիր կնքել նրա հետ, եթե Ռոբերտ Լևանդովսկու գործարքը չիրականանա։ Բայց Սուարեսը չի ընդունել պահեստային տարբերակի դերը, և նա հրաժարվել է։ Այժմ Լուիսն ընտրություն է կատարում «Ռիվեր Փլեյթի», «Վիլյառեալի» և «Սևիլիայի» միջև։

Հիշեցնենք, որ ուրուգվայցին «Բարսելոնայի» կազմում խաղացել է 2014-ից 2020 թվականներին։