Բավարիան մերժել է Բարսելոնայի նոր առաջարկը

Մյունխենի «Բավարիան» մերժել է «Բարսելոնայի» նոր առաջարկը հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու համար, հայտնում է The Telegraph-ը:

Աղբյուրի համաձայն, կատալոնական ակումբը գերմանացիներին նոր առաջարկ է ուղարկել 35 միլիոն եվրո գումարած բոնուսներ, սակայն մյունխենցիները մերժել են։ Նրանք տրանսֆերի համար ցանկանում են մաքուր 40 միլիոն եվրո:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 33-ամյա Լևանդովսկին արդեն համաձայնեցրել է «Բարսելոնայի» հետ երեք տարվա պայմանագիր, սակայն իսպանական թիմի կողմից խաղացողի համար պահանջվող գումարը չվճարելը կարող է հանգեցնել նրան, որ նա ի վերջո տեղափոխվի ՊՍԺ։