Նա Չավիի ու Ինիեստայի հետ նույն մակարդակի վրա է. Էրերա

ՊՍԺ-ի կիսապաշտպան Անդեր Էրերան բարձր է գնահատել իր թիմակից Մարկո Վերատիի խաղը:

Դու կողք կողքի խաղացել ես բազմաթիվ հիանալի կիսապաշտպանների հետ, ինչպիսիք են Տիագոն, Գաբին [Ֆերնանդեսը], Պոգբան, Վերատին… Ու՞մ ես կառանձնացնես:

«Նրանք բոլորը շատ տարբեր են: Լավագույնը, ում հետ ես խաղացել եմ` Վերատին է, բայց ես խաղացել եմ շատ լավ խաղացողների հետ: Տիագոն, Պոգբան հիանալի որակներ ունեցող խաղացողներ են։ Կամ վերցրեք Շվայնշտայգերին, ով կարիերայի վերջում եկավ «Մանչեսթեր Յունայթեդ», բայց անհավատալի էր նրան դիտելը։

Բայց այնուամենայնիվ Վերատին ինձ համար առանձնանում է: Ես նրան դասում եմ Չավիի ու Ինյեստայի նույն մակարդակի վրա»,- իսպանացի ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում As-ը։