Նեյմարի գործակալը խոսել է ֆուտբոլիստի ապագայի մասին

Նեյմարի գործակալը պարզաբանել է ՊՍԺ-ից հնարավոր հեռանալու շուրջ ստեղծված իրավիճակը: Ըստ Վագներ Ռիբեյրոյի՝ հարձակվողը ցանկանում է մնալ ակումբում և հաղթել Չեմպիոնների լիգան։ Դա բրազիլացու երազանքն է։

«Նեյմարը երազանք ունի՝ ՊՍԺ-ի հետ հաղթել Չեմպիոնների լիգան։ Չնայած նրա հեռանալու մասին բոլոր խոսակցություններին՝ Նեյմարը մոտիվացված է ինչպես երբեք և կանգ չի առնի այնքան ժամանակ, քանի դեռ չի հասել իր երազանքին»,- Նեյմարի գործակալի խոսքերն է մեջբերում լրագրող Ադրիեն Գրենյեն։

Հիշեցնենք, որ Նեյմարով հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսը»։ Նաև ավելի վաղ հաղորդվել էր, որ ֆրանսիական ակումբը 30-ամյա բրազիլացու ծառայություններն առաջարկել է «Բարսելոանյին»: