Անգլիական ակումբները կպայքարեն Դե Լիխտի տրանսֆերի համար

Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Մատիս դե Լիխտը հայտնվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի երկու ակումբների թիրախում։ Լրագրող Ալֆրեդո Պեդուլայի տեղեկություններով, բացի Լոնդոնի «Չելսիից», խաղացողին հավակնում է նաև երկրի չեմպիոնը՝ «Մանչեսթեր Սիթին»։

«Յուվենտուսն» այժմ ակտիվորեն աշխատում է Դե Լիխտի հետ պայմանագիրը երկարաձգելու ուղղությամբ, որպեսզի ավելացնի նրա հրաժարագինը, որը ներկայումս կազմում է 100 միլիոն եվրո։ Սակայն անգլիական ակումբների հետաքրքրության ֆոնին «ծեր սինյորային» դժվար կլինի համոզել խաղացողին երկարաձգել պայմանագիրը։

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան շատ է համակրում Դե Լիխտին, հայտնում է աղբյուրը։