Զիդան. Ողջ աշխարհն է ասում, որ նա է արժանի «Ոսկե գնդակին»

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է նախորդ մրցաշրջանում Կարիմ Բենզեմայի խաղի մասին:

«Բենզեմայի մրցաշրջա՞նը: Նա ինձ չի զարմացնում: Ես գիտեի, որ Կարիմն ընդունակ է դրան:

Ես միակը չեմ, ով ասում է, որ նա պետք է ստանա «Ոսկե գնդակը», ամբողջ աշխարհն է այդպես ասում: Նա ավելի քան արժանի է»,- ասել է Զիդանը L’Equipe-ին տված հարցազրույցում։

Մադրիդի «Ռեալի» հարձակվողը նախորդ մրցաշրջանում անցկացրած 46 խաղում դարձել է 44 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ: