Մոուրինյոն ցանկանում է Ռեալի ֆուտբոլիստին տեսնել Ռոմայում

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Նաչո Ֆերնանդեսը կարող է Արքայական ակումբից տեղափոխվել Իտալիայի առաջնություն։ Այս մասին հայտնում են Sport.es-ը։

Աղբյուրը պնդում է, որ փորձառու իսպանացու նոր ակումբը կարող է դառնալ «Ռոման»։ Մայրաքաղաքային թիմի մարզիչ Ժոզե Մոուրինյոն անձամբ է հետաքրքրված Նաչոյով, ում հետ նա աշխատել է Մադրիդի «Ռեալում»։

Պաշտպանի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։ Նախորդ մրցաշրջանում նա անցկացրել է 42 հանդիպում և դարձել 3 գոլի հեղինակ։