Անգլիա-Դանիա․ 11-մետրանոցի նշանակումից առաջ դաշտում երկու գնդակ է եղել

Եվրո-2020-ի՝ Անգլիա-Դանիա կիսաեզրափակչում անգլիացիների հարձակվող Ռահիմ Սթերլինգի՝ տուգանայինում ընկնելու պահին խաղադաշտում երկու գնդակ է եղել։

Հիշեցնենք՝ Հարի Քեյնը նախ վրիպեց 11-մետրանոցից, ապա երկրորդ փորձից գնդակն ուղարկել Շմեյխելի դարպասն ու հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին լրացուցիչ ժամանակում՝ 2-1։

Անգլիայի հավաքականն իր պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ, որտեղ կխաղա Իտալիայի հետ։ Խաղը կկայանա հուլիսի 11-ին և կմեկնարկի ժամը 23։00-ին։

ԵՎՐՈ-2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում: