«Ռոսարիո Սենտրալի» նոր գլխավոր մարզիչ Կառլոս Տևեսը պատասխանել է այն հարցին, թե ով է իր համար հանդիսանում օրինակ.
Չնայած այն հանգամանքին, որ արգենտինացին «Մանչեսթեր Յունայթեդում» Ալեքս Ֆերգյուսոնի գլխավորությամբ հաղթել է Չեմպիոնների լիգան, «Յուվենտուսում» Մասիմիլիանո Ալեգրիի հետ շատ գավաթներ է նվաճել և «Մանչեսթեր Սիթիում» մարզվել է Ռոբերտո Մանչինիի գլխավորությամբ, նրա ընտրությունը կանգ է առել մեկ այլ մասնագետի վրա:
«Անտոնիո Կոնտեն մարզչի իմ մոդելն է, նա ինձ շատ բան է սովորեցրել «Յուվենտուսում» գտնվելու տարիներին: Կփորձեմ այնպես անել, որ իմ թիմը գոնե մի փոքր խաղա իր նրա թիմերի նման»,- Տևեսի խոսքերն է մեջբերում Football Italia-ան:
Հիշեցնենք, որ հունիսի սկզբին Տևեսը հայտարարեց ֆուտբոլից հեռանալու մասին: Երեկ նա նշանակվել է Արգենտինայի բարձրագույն դիվիզիոնում հանդես եկող «Ռոսարիո Սենտրալի» գլխավոր մարզիչ։