Յուրաքանչյուր արգենտինացի ցանկանում է տեսնել, թե ինչպես է Մեսսին հաղթում Աշխարհի գավաթը. Սաբալետա

Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Պաբլո Սաբալետան կիսվել է 2022 թվականի Աշխարհի առաջնությունում Լիոնել Մեսսիի և Արգենտինայի հավաքականի հնարավորությունների մասին կարծիքով:

«Թիմն այժմ հիանալի ֆուտբոլ է ցուցադրում, 33 հանդիպում անընդմեջ չի պարտվում։ Յուրաքանչյուր արգենտինացի ցանկանում է տեսնել, թե ինչպես է Մեսսին հաղթում Աշխարհի առաջնությունը։ Նա հաղթել է ամեն ինչ ֆուտբոլում, և հիմա աշխարհի առաջնության հերթն է։

Չգիտեմ, արդյո՞ք այս Մունդիալը վերջինը կլինի նրա համար, բայց եթե Մեսսիին տեսնենք 2026 թվականի Աշխարհի առաջնությունում` լավ կլինի»,- Սաբալետայի խոսքերն է փոխանցում Sport.es-ը։

Հիշեցնենք, որ 2022 թվականի աշխարհի առաջնությունը կանցկացվի Քաթարում նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը։