Ռյուդիգեր. Հուսով եմ` նա ինձ կօգնի ևս մեկ Չեմպիոնների լիգա հաղթել

Մադրիդի «Ռեալի» նորեկ Անտոնիո Ռյուդիգերը խոստովանել է, որ պատիվ է համարում աշխատել գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի ղեկավարությամբ։

«Անչելոտին առանցքային դեր է խաղում «Ռեալում»։ Նրա հետ խոսելուց հետո հասկացա, որ ուզում եմ այստեղ լինել։ Ինձ համար մեծ պատիվ է աշխատել Կառլո Անչելոտիի հետ։ Համոզված եմ, որ կարող եմ շատ բան սովորել նրանից, և հուսով եմ, որ նա կօգնի ինձ հաղթել ևս մեկ Չեմպիոնների լիգայի։ Ես միշտ ասել եմ, որ Չեմպիոնների լիգան «Ռեալի» մրցաշարն է, քանի որ այնտեղ է այս թիմը ցույց տալիս իր իրական դեմքը»,- Ռյուդիգերի խոսքերն է մեջբերում «Ռեալի» մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ 29-ամյա Ռուդիգերը «Ռեալ» է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով՝ ակումբի հետ կնքելով հինգ տարվա պայմանագիր։ 2017 թվականից գերմանացի ֆուտբոլիստը հանդես էր գալիս Լոնդոնի «Չելսիում»։ Անգլիայում Ռյուդիգերը հինգ գավաթ է նվաճել՝ ներառյալ Չեմպիոնների լիգան: