ՊՍԺ-ի նախագահը խուսափել է պատասխանել Նեյմարի վերաբերյալ հարցին

ՊՍԺ-ի նախագահը խոսել է հարձակվող Նեյմարի և նոր մարզական տնօրեն Լուիշ Կամպուշի մասին։

Կամպուշն ի՞նչ կարող է տալ ակումբին:

– Նրա առջև դրված է հստակ նպատակ՝ տարբերվող շուկայական այլ խնդիրներից: Գտնել երիտասարդ տաղանդավոր, մոտիվացված խաղացողների՝ հաղթողի մտածելակերպով, ովքեր պատրաստ են մեռնել [խաղադաշտում] հանուն ակումբի տարբերանշանի:

Մենք ցանկանում ենք ուժեղանալ որպես թիմ, որպեսզի խաղացողները թիմային խաղան և այն մտքով, որ ամենակարևորը ակումբն է։

Նեյմարը նոր նախագծի մա՞ս է.

Նման թեմաներ մամուլում չենք կարող քննարկել։ Ինչ-որ մեկը կգա, ինչ-որ մեկը կգնա, սա բանակցությունների հարց է, որը բացահայտման ենթակա չէ»,- Նասեր Ալ-Խելաիֆիի խոսքերն է փոխանցում Marca-ն։