Գիգզը բացատրել է, թե ինչու է հեռացել Ուելսի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար ֆուտբոլիստ Ռայան Գիգզն ասել էմ թե ինչու է որոշել թողնել Ուելսի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը:

BBC Sport-ին տված հարցազրույցում Գիգզը բացատրել է, թե ինչու է որոշել նման քայլի գնալ այն բանից հետո, երբ Ուելսի հավաքականը դուրս եկավ աշխարհի առաջնություն, ինչը նրանց հետ չէր պատահել 64 տարի:

«Ես երկար մտածեցի այդ մասին, բայց որոշեցի թողնել իմ պաշտոնը: Նման մակարդակի մրցաշարում քո երկիրը ներկայացնելը մեծ հպարտություն է, բայց միևնույն ժամանակ, Աշխարհի առաջնության մեկնող ֆուտբոլիստները և ազգային հավաքականի ողջ անձնակազմի ներկայացուցիչները չպետք է շեղվեն նման մրցաշարի ժամանակ իրենց մարզչի մասին հարցերով և նրա հետ կապված իրավիճակով:

Նման շահարկումները չեն օգնի լավագույնս պատրաստվել մրցաշարին»,- պարզաբանել է Գիգզը:

2020 թվականի նոյեմբերին Գիգզը սկանդալի մեջ էր հայտնվել՝ կապված նախկին ընկերուհու նկատմամբ բռնություն գործադրելու հետ, որից հետո ձերբակալության պատճառով ժամանակավորապես դադարեցրել էր իր պարտականությունների կատարումը։