Երբեմն նա նման էր լուսարձակի տակ գտնվող նապաստակի. Ֆերդինանդը` Վարանի մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը խոսել է մանչեսթերյան ակումբի կազմում ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանի առաջին մրցաշրջանի մասին։

Ֆերդինանդը Daily Mail-ին ասել է, որ հիանալի թիմից Վարանը եկել է մի ակումբ, որտեղ զրոյական ֆունկցիոնալություն կա, խաղացողների և ղեկավարության նկատմամբ վստահության պակաս, և նույնիսկ զարգացման հստակ ուղղություն չկա: Նախկին խաղացողը կարծում է, որ Վարանի համար «Յունայթեդ» տեղափոխվելը հսկայական քայլ էր դեպի ներքև:

«Երբեմն նա լուսարձակների տակ գտնվող նապաստակի տեսք ուներ»,- հավելել է Ֆերդինանդը:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Ռաֆայել Վարանը Անգլիայի առաջնությունում անցկացրել է 22 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։