Դորտմունդի «Բորուսիան» աշխատում է «Այաքսի» հարձակվող Սեբաստիան Ալերի տրանսֆերի վրա։
Ինչպես գրում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, դորտմունդյան ակումբը վստահ է, որ պայմանագիր կկնքի հարձակվողի հետ։
«Մեղուներն» առաջին առաջարկն են արել 27-ամյա հարձակվողի համար՝ 35 միլիոն եվրոյի չափով՝ ներառյալ բոնուսները, գրում է Sky Sport Deutschland-ը։ Եթե «Այաքսը» համաձայնի այս գումարին, ապա Ալերը կդառնա «Բորուսիայի» պատմության ամենաթանկ գնումը։
Բոնուսները չհաշված՝ «Բորուսիան» առաջարկել է 33 միլիոն եվրո։ «Այաքսին» չի բավարարում այս գումարը, սակայն բանակցությունները շարունակվում են։ Ակումբները, ամենայն հավանականությամբ, կկարողանան փոխզիջման հասնել:
Որոշ ժամանակ առաջ դորտմունդցիները համաձայնեցրել էին Ալերի հետ անձնական պայմանագրի կետերը։ Սեբաստիանը հենց սկզբից առաջնահերթ տարբերակ էր «Բորուսիայի» ղեկավարության համար։
Անցած մրցաշրջանում հարձակվողն «Այաքսի» կազմում բոլոր մրցաշարերում 42 խաղում դարձել է 34 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: