Եզրափակչի ժամանակ արդեն գիտեի, որ խաղալու եմ Ռեալում և երկրպագում էի նրան. Ռյուդիգեր

Անտոնիո Ռյուդիգերը պաշտոնապես Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ ներկայացվելուց հետո պատասխանել է լրագրողների հարցերին, փոխանցում է Marca-ն:

Չեմպիոնների լիգայում «Ռեալի» դեմ խաղալու մասին

«Երբ խաղում էի Մադրիդի դեմ, գործարքը դեռ փակված չէր: Իմ նպատակն էր դուրս թողնել «Ռեալին», ես պրոֆեսիոնալ եմ ու պարզապես պետք է կատարեի իմ գործը»:

Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասին

«Եզրափակչի ժամանակ արդեն գիտեի, որ խաղալու եմ «Ռեալում» և երկրպագում էի նրանց։ Այս Չեմպիոնների լիգան անհավանական էր»:

Իր ունեցած առաջարկների մասին

«Բարսելոնայի» կողմից հետաքրքրություն կար, բայց ես գործակալիս ասացի, որ կա՛մ «Ռեալ», կա՛մ ոչինչ»:

Կլասիկոյում սպասվելիք դեբյուտի մասին

«Դա աշխարհի ամենակարևոր խաղն է, և մենք ցանկանում ենք հաղթել, նույնիսկ եթե դա ընկերական է: Շատ ուրախ եմ այս հանդիպմանը մասնակցելու և այն հեռուստացույցով չդիտելու համար»,- ասել է գերմանացի պաշտպանը։