Դա երազանք է ինձ համար. Բիելսա

Մարսելո Բիելսան մեկնաբանել է իր հնարավոր վերադարձը Բիլբաոյի «Ատլետիկ», որտեղ արգենտինացին նախկինում աշխատել է 2011-ից 2013 թվականներին:

«Ղեկավարությունը կապ հաստատեց ինձ հետ, բայց ես ասացի, որ նրանք պետք է թողնեն Մարսելինոյին, քանի որ թիմը նրա գլխավորությամբ աճելու տեղ ունի: Երբ Մարսելինոն հեռացավ, նրանք նորից կապ հաստատեցին ինձ հետ, և ես ժամանակ խնդրեցի մտածելու համար։ Կարծում եմ դրական պատասխան կտամ։ Վերադարձն ինձ համար երազանք կլիներ: Ֆուտբոլիստների այս խումբը կարելի է համեմատել 10 տարի առաջ եղածի հետ»,- Բիելսայի խոսքերն է մեջբերում Sport Witness-ը։

Բիելսան փետրվարին հեռացվեց «Լիդսից»: Արգենտինացին ավելի վաղ օգնել էր ակումբին Չեմպիոնշիփից Անգլիայի Պրեմիեր լիգա բարձրանալ 16 տարվա մեջ առաջին անգամ:

Բասկայան ակումբում աշխատելու տարիներին Բիելսան օգնեց թիմին դուրս գալ Եվրոպա լիգայի եզրափակիչ 2011/12 մրցաշրջանում։