Անգլիայի հավաքականը 55 տարվա մեջ առաջին անգամ կխաղա ԵԱ-ի կամ ԱԱ-ի եզրափակչում

Անգլիայի հավաքականը հաղթել է Դանիային Եվրո-2020-ի կիսաեզրափակչում ու պատմության մեջ երկրորդ անգամ դուրս է եկել խոշոր մրցաշարի եզրափակիչ։

1966 թվականին Անգլիայի հավաքականն աշխարհի առաջնության եզրափակչում հաղթեց Գերմանիայի ֆեդերալ հանրապետության հավաքականին՝ 4-2 հաշվով։

Եվրոպայի առաջնության եզրափակչում անգլիացիները դեռ չեն խաղացել։

Եվրո-2020-ի եզրափակչում Անգլիայի ընտրանին կմրցի Իտալիայի հետ։ Հանդիպումը կկայանա հուլիսի 11-ին Լոնդոնում։

ԵՎՐՈ-2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում: