Իսպանացի ֆուտբոլիստին կողոպտել են Վալենսիայում

Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ Դանի Օլմոն կողոպուտի զոհե դարձել, հայտնում է Las Provincias-ը:

«Լայպցիգի» կիսապաշտպանին կողոպտել են Վալենսիայում հանգստանալու ժամանակ։

Իրադարձությունները տեղի են ունեցել ուրբաթ ուշ կեսօրին, երբ իսպանացի ֆուտբոլիստը եղբոր հետ դուրս էր գալիս վարսավիրանոցից։

Ելքի մոտ երկու հոգի սպասել են ֆուտբոլիստին ու փողոցում հարձակվել են նրա վրա՝ գողանալով 30.000 եվրո արժողությամբ շքեղ ժամացույց։

Օլմոյի եղբայրը փորձել է կանխել կողոպուտը, սակայն վիրավորվել է՝ փորձելով արգելել հանցագործներին մեքենայով փախչել։