Հարի Քեյնը ճանաչվել է Անգլիա-Դանիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստ

Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնն ՈՒԵՖԱ-ի կողմից ճանաչվել է Եվրո-2020-ի կիսաեզրափակչի՝ Դանիայի հետ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ (2-1՝ լրացուցիչ ժամանակում)։

Հարձակվողը հանդիպման լրացուցիչ ժամանակում դարձել է հաղթական գոլի հեղինակը։

Քեյնը նշանակված 11-մետրանոցից նախ վրիպել է, ապա երկրորդ փորձից գնդակն ուղարկել է Կասպեր Շմեյխելի դարպասն ու առաջ է մղել անգլիացիներին։

Անգլիայի հավաքականը դուրս է եկել եզրափակիչ, որտեղ կխաղա Իտալիայի հետ։ Հանդիպումը կկայանա հուլիսի 11-ին։

ԵՎՐՈ-2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում: