«Սաութհեմփթոնը» պատրաստվում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել «Բավարիայի» պաշտպան Քրիս Ռիչարդսին:
Այդ մասին գրում է GiveMeSport-ը։
Նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը վարձավճարով հանդես էր գալիս «Հոֆենհայմում»: Այդ թիմի կազմում անցկացրած 23 խաղում նա դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
Ռիչարդսի պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։ Ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատվում է 7,5 միլիոն եվրո։