Կոլումբիայի հավաքականի և «Ռեյնջերսի» հարձակվող Ալֆրեդո Մորելոսը հայտնվել է «Սևիլիայի» դիտակետում։
Անդալուսցիները պատրաստ են ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերել 8 մլն ֆունտով, հայտնում է Fichajes-ը։
25-ամյա կոլումբիացու պայմանագիրը շոտլանդական ակումբի հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 13 մլն եվրո։
Նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 42 հանդիպման։ Նա դարձել է 19 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: