ԱՊԼ-ի նորեկը հետաքրքրված է Շախտյորի ֆուտբոլիստի ծառայություններով

Պրեմիեր լիգա վերադարձած Լոնդոնի «Ֆուլհեմը» ակնկալում է ուժեղացնել հարձակման գիծը՝ հրավիրելով Դոնեցկի «Շախտյորի» հարձակվողին։

Այդ մասին գրում է The Sun-ը։

Ըստ աղբյուրի՝ խոսքը իսրայելցի հարձակվող Մանոր Սոլոմոնի մասին է։ Պրեմիեր լիգայի ակումբը պատրաստ է խաղացողի համար «հանքափորներին» առաջարկել 7 միլիոն եվրո։

Նախորդ մրցաշրջանում 22-ամյա իսրայելացին իր թիմի կազմում անցկացրել է 26 հանդիպում բոլոր մրցաշարերում: Ֆուտբոլիստը դարձել է չորս գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: