Հայտնի է՝ երբ Մանեն պայմանագիր կկնքի Բավարիայի հետ

Հայտնի է դարձել, երբ «Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն, ով այս տրանսֆերային պատուհանի ժամանակ կդառնա «Բավարիայի» խաղացող, բուժզննում կանցնի մյունխենյան ակումբի համար։

Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 30-ամյա սենեգալցին երեքշաբթի բուժզննում կանցնի Մյունխենում։

Դրանից հետո նա երեք տարվա պայմանագիր կկնքի «Բավարիայի» հետ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բավարիան» Մանեի տրանսֆերի համար կվճարի ոչ ավել, քան 40 միլիոն եվրո՝ ներառյալ բոնուսային վճարումները։