Եթե մարզիչը խնդրում է, ապա մենք կաշխատենք կատարել գործարքը. Ռոմեու

«Բարսելոնայի» փոխնախագահ Էդուարդ Ռոմեուն խոսել է «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու կատալոնական ակումբ հնարավոր տեղափոխության մասին։

«Եթե մարզիչը խնդրում է, ապա մենք ամեն կաշխատենք կատարել գործարքը: Մենք ներկայումս չենք կարողանում խաղացողներ գրանցել ֆինանսական ֆեյր-փլեյի հետ կապված խնդիրների պատճառով, սակայն հունիսի վերջին կվաճառենք հեռուստատեսային իրավունքները, որից հետո կկարողանանք տրանսֆերներ կատարել»,- մեջբերում է Ռոմեուին Calciomercato-ն։

Նշվում է, որ մյունխենցիները պատրաստ կլինեն լեհ հարձակվողին բաց թողնել` «Լիվերպուլից» Սադիո Մանեի տեղափոխությունից հետո: