ՊՍԺ-ն կատարել է իր ընտրությունը գլխավոր մարզչի հարցում

ՊՍԺ-ի ներկայացուցիչները նախօրեին բանակցություններ են վարել «Նիցայի» գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեի հետ, հայտնում է L’Équipe-ը։

Ըստ աղբյուրի՝ փարիզյան թիմի մարզչի պաշտոնում Գալտիեին նշանակելու հավանականությունը մեծ է, քանի որ բանակցությունները շատ լավ տեմպերով։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ մոտ ժամանակներս ՊՍԺ-ն կհայտարարի Մաուրիսիո Պոչետինոյի հրաժարականի մասին։

Անցած մրցաշրջանում «Նիցան» Գալտիեի գլխավորությամբ Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց հինգերորդ տեղը։ Նախկինում ֆրանսիացի մասնագետը աշխատել է նաև «Սենտ Էտյենում» և «Լիլում»: Վերջինիս հետ 2021 թվականին դարձել է Ֆրանսիայի չեմպիոն։