Մտածում էինք միայն հաղթելու մասին, թե ինչպես ենք հետո ծիծաղելու նրա վրա. Ռոդրիգո

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի վինգեր Ռոդրիգոն խոսել է «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահի նկատմամբ թիմակիցների վերաբերմունքի մասին։ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղից առաջ եգիպտացին հայտարարել է, որ մտադիր է վրեժ լուծել իսպանական ակումբից։

«Երբ նման սադրիչ հայտարարություններ են լինում, շատ ես ուզում հաղթել, որպեսզի հետո ծիծաղես հակառակորդի վրա։ Մարզումների ժամանակ մենք հաճախ էինք ասում. «Դե, Սալահ,առաջ»։ Մտածում էինք միայն հաղթելու մասին, թե հետո ինչպես ենք ծիծաղելու նրա վրա»,- 21-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Brasil Football։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի «Ռեալ»-«Լիվերպուլ» եզրափակիչ հանդիպումն ավարտվել էր մադրիդցիների հաղթանակով` 1:0 հաշվով: