Ձեռքը մտցնելը պայմանագիր ունեցող մարդու գրպանը` շատ անշնորհակալ գործ է. Ռոմեու

«Բարսելոնայի» տնտեսական հարցերով փոխնախագահ Էդուար Ռոմեուն խոսել է ակումբում աշխատավարձերի մասին.

Ինչո՞ւ չկարողացաք աշխատավարձը նվազեցնել այնպես, ինչպես ուզում էիք։

«Ձեռքը մտցնելը պայմանագիր ունեցող մարդու գրպանը` շատ անշնորհակալ գործ է։ Առավել ևս, երբ այդ պայմանագիրը կնքվել է ուրիշ ղեկավարի օրոք:

Մենք լուրջ ակումբ ենք։ Մենք պետք է կատարենք մեր ստանձնած պարտավորությունները, բայց ունենք նաև փոփոխություն անելու ուժ։

Ինչքա՞ն պետք է կրճատվի աշխատավարձը:

«Մեր նպատակն է լինել 400 միլիոնի մակարդակում, ինչը նշանակում է, որ մենք պետք է կրճատենք ևս 160 միլիոն եվրո։

Սա հարմար թիվ է, որի հետ մարզչական շտաբը կարող է աշխատել և իր տրամադրության տակ ունենալ թիմ, որը կարող է մրցել բոլոր մրցաշարերում»,- Ռոմեուի խոսքերն է փոխանցում Marca-ն։