🎥Եվրո-2020․ Անգլիան դժվարին հաղթանակ տարավ Դանիայի դեմ ու կխաղա եզրափակչում

Եվրո-2020-ին Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում եզրափակչի ուղեգիրն էին վիճարկում Անգլիայի և Դանիայի հավաքականները։

30-րդ րոպեին տուգանայինից կատարած ուղիղ հարվածով հանդիպման հաշիվը բացեց դանիացիների կիսապաշտպան Միկել Դամսգորը։ Ի դեպ, Եվրո-2020-ում Անգլիայի ընտրանին առաջին գոլը բաց թողեց։

Ընդամենը 9 րոպե անց դանիացիների կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ թիմի ավագ Սիմոն Կյաերը, երբ փորձում էր խոչընդոտել Ռահիմ Ստերլինգի հարվածին։

Մնացած րոպեների ընթացքում թիմերը թեպետ մեծ թվով գրոհներ էին ձեռնարկում, վերջնամասում հատկապես մեծ ճնշում էին գործադրում անգլիացիները, սակայն գոլեր այլևս չտեսանք ու խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։ Լրացուցիչ ժամանակի առաջին կեսի վերջնամասում մրցավարը կանոնների խախտում արձանագրեց Ռահիմ Ստերլինգի նկատմամբ ու նշանակեց 11-մետրանոց։ Գնդակին մոտեցած Հարի Քեյնի հարվածը Շմեյխելը կարողացավ հետ մղել, սակայն անգլիացին երկրորդ փորձից գրավեց մրցակցի դարպասը։

Այսպիսով, խաղն ավարտվեց 2-1 հաշվով ու անգլիացիները պատմության մեջ առաջին անգամ կխաղա ԵԱ եզրափակչում․ Սաութգեյթի սաները Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար կպայքարեն Իտալիայի դեմ։

ԵՎՐՈ-2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում: