Մեսսին ինքնուրույն է գործում և չի պաշտպանվում` դա խնդիր է. Պապեն

Ֆրանիսայի հավաքականի նախկին ֆուտոբլիստ Ժան-Պիեռ Պապենը խոսել է ՊՍԺ-ում Լիոնել Մեսսիի մասին:

«Իմ կարծիքով, Մեսսին չի կարող խաղալ ցանկացած ակումբում: Նա «Բարսելոնայի» խաղացող է, մեծ «Բարսելոնայի«։ Իսկ այլ ակումբ տեղափոխվելը, նույնիսկ եթե այն ուժեղագույններից է, ինչպես ՊՍԺ-ն, շատ դժվար էր նրա համար։

Մենք հիշում ենք անհավանական Մեսսիին, բայց այս տարի նա անհավանական չէր։ Լեոն 35 տարեկան է, և նա չի լինի այն Մեսսին, ինչ 5 տարի առաջ էր: Ինձ թվում է, որ այս տարիքում ակումբ փոխելն էլ ավելի դժվար է։

Կարծում եմ՝ հեշտ չէ խաղալ Մեսսիի կողքին։ Նա ինքնուրույն է գործում և չի պաշտպանվում` խնդիր է։

Մենք տեսել ենք Մեսսիին «Բարսելոնայում» և կարոտում ենք նրա այն ժամանակվա խաղին: Բայց ամեն դեպքում չի կարելի սուլել։ Չի կարելի սուլել ֆուտբոլիստին, ով ունի 7 «Ոսկե գնդակ»,- 1991 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկրի խոսքերն է փոխանցում Sky Sport Italia-ն: